Ավտովթար Գեղարքունիքի մարզում. Opel-ը բախվել է էլեկտրասյանը և հայտնվել դաշտում, կան վիրшվпրներ. օպերատիվ են գործել պարեկներն ու Գավառի հիվանդանոցի բժիշկները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Երեկ՝ հոկտեմբերի 31-ին, ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 21:40-ի սահմաններում Գեղարքունիքի մարզի բնակիչ 43-ամյա Քրիստինե Բ.-ն իր վարած Opel մակնիշի ավտոմեքենայով Գավառ քաղաքում՝ Նալբանդյան փողոցում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել ճանապարհի աջակողմյան հատվածում գտնվող էլեկտրասյանը և հայտնվել դաշտում՝ բախվելով ծառին:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Քրիստինե Բ.-ն, նրա ուղևորներ, Գեղարքունիքի մարզի բնակիչներ 23-ամյա Մերի Ա.-ն և 25-ամյա Արմեն Խ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Գավառ» բժշկական կենտրոն:

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Գեղարքունիքի մարզի գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Ալբերտ Մարտիրոսյանի, տեխնիկայի գծով ավագ տեսուչ Բակուր Սարիբեկյանի, վաշտի հրամանատար Արթուր Եղիազարյանի և դասակի հրամանատար Գրիգոր Ալեքսանյանի գլխավորությամբ:

Տեղում տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Ռազմիկ Առաքելյանն ու Վիգեն Հակոբյանը:
Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Գավառի բաժնի հերթապահ խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահի գլխավորությամբ:

Վթարի մասին Ոստիկանության Գավառի բաժնից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի Քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ:

Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է  վարույթ:

Օպերատիվ են գործել նաև «Գավառ» բժշկական կենտրոնի բժիշկների հերթապահ խումբը:

Լուսանկաները՝ Սևակ Սահակյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
© https://shamshyan.com/hy/article/2023/11/01/1249298

Կիսվել սոց․ ցանցերում