Վրացի փրկարարները բարձրլեռնային Ռաչայի շրջանի Շովի հանգստավայրում սողանքի հետևանքով մահացած ևս մեկ մարդու դի են հայտնաբերել։ Աղետի զոհերի ընդհանուր թիվը հասել է 27-ի։
Այդ մասին հայտնել է Վրաստանի ՆԳՆ մամուլի ծառայությունը։
Հիշեցնենք, որ օգոստոսի 3-ին Վրաստանի Շովի հանգստավայրում տեղի է ունեցել սողանք։ Ավերվել են կամուրջները, վնասվել է Շովի մուտքի ճանապարհը։
