Ինչո՞ւ է փոխվել Ակադեմիական քաղաքի համար ավելի վաղ ընտրված վայրը։
Հարցին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում անդրադարձավ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։
«Մի քանի մարզերը համակցող տարածքի մասին է խոսքը։ Երբ քաղաքի մասով ուսումնասիրությունների փուլում էինք, որպեսզի հասկանայինք, թե ինչ տարածքների հասանելիություն կա, պարզ դարձավ, որ բավականին մեծ տարածք կա՝ 600 հեկտար, որը պետական և համայնքային ենթակայության հողեր են, այսինքն՝ մասնավոր սեփականության հետ խնդիրներ չեն լինի»,- ասաց նախարարը՝ շեշտելով, որ այդ տարածքն ավելի արդյունավետ կլինի։
Ակադեմիական քաղաքի գլխավոր հատակագիծը այժմ մշակում է գերմանական ճարտարապետական ընկերություն, որից հետո ավելի հասկանալի կլինի տարածքի ընտրության հարցը։
Հիշեցնենք՝ ավելի վաղ ասվում էր, որ Ակադեմիական քաղաքը կառուցվելու է Աշտարակում:
