«Ես պատկերացնում եմ հայրենասիրությունը՝ որպես գործողությունների և քայլերի մի շղթա, որն ուղղված է պետության հզորացմանը, կայացմանը և այդ պետության ներսում երջանիկ քաղաքացիներ ունենալը»։
Այս մասին այսօր ԱԺ–ում լրագրողների հետ զրույցի ժամանակ հայտարարեց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։
Հարցին՝ ի՞նչ է արվում հայրենասիրության համար դպրոցներում, նախարարը պատասխանեց․ «Այն, ինչ մենք անում ենք կրթության ոորտում ուղղված է մեկ բանի, որ մեր երեխաները ստանան լավ կրթություն, իսկ դա իմ կարծիքով ամենուղիղ հայրենասիրթյունն է»։
Նրա խոսքով՝ երեխաները հերոսական էջերին ծանոթանում են կոնկրետ առարկաներիր և մոտեցումների միջոցով, որը լուծվում է դպրոցում տարբեր եղանակներով․ «Կա ծրագիր, որի ժամանակ երեխաները այցելում են տարբեր բնակավայրեր և դպրոցներ։ Առարկա կա՝ «Իմ հայրենիքը», որը ուղղված է մեր երկրի ծեսերին ու ավանդույթներին։ Հայրենիքի ճանաչելիությունը երեխան սկսում է իր բնակավայրից»։
Արաձագանքելով լրագրողի հարցին, թե Գարեգին Նժդեհը նախարարի համար ֆաշիստ է, Անդրեասյանը կոշտ կերպով արձագանքելով նշեց, որ չի սպասարկելու կեղծ օրակարգը իր անձի դեմ տարածվող տեղեկություններով։
