Հոկտեմբերի 31-ին, ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Ժամը 15:00-ի սահմաննեում Արցախի Հանրապետության քաղաքացի, Սյունիքի մարզում բնակվող 48-ամյա Արմեն Խ.-ն իր վարած Камаз մակնիշի բեռնատարով Կապան-Տաթև ավտոճանապարհի 42 կմ հատվածում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, մոտ 60 մ առաջ ընթանալով բախվել հողաթմբերին և հայտնվել ձորում: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդ Արմեն Խ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Գորիս» բժշկական կենտրոն: Օպերատիվորեն ժամանել են ՀՀ ներքին գործերի նախարարության Ոստիկանության պարեկային ծառայության Սյունիքի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Գևորգ Զաքարյանի գլխավորությամբ: Տեղում ուժեղացված ծառայություն են կատարել նույն գումարտակի պարեկներ Արմեն Շաղոյանն ու Թաթուլ Մանուկյանը:Դեպքի վայր են ժամանել նաև Ոստիկանության Գորիսի բաժնի հերթապահ խումբը՝ համայնքային ոստիկանության բաժանմունքի տեսուչ Հովհաննիսյանի գլխավորությամբ: Վթարի մասին Ոստիկանության Գորիսի բաժնից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի Քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Գորիսի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ ավագ քննիչ Մկրտչյանի գլխավորությամբ: Վթարի փաստով Գորիսի քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ:Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ավտոմեքենայում բարձված է եղել մոտ 25 մլն դրամի տարբեր տեսակի ապրանքներ:
© https://shamshyan.com/hy/article/2023/11/02/1249335
Խոշոր ավտովթար՝ Սյունիքի մարզում. մի քանի մլն դրամի ապրանքով բարձված Камаз-ը բախվել է հողաթմբերին և հայտնվել ձորում. կա վիրшվпր
