Հայաստանի Հանրապետությունը շահագրգռված է, որ Հայաստանի ճանապարհները ապաշրջափակվեն, և դրանք գործեն ՀՀ իրավազորության և օրենքների շրջանակներում:
Այս մասին այսօր ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանը՝ անդրադառնալով ապաշրջափակման դեպքում ՀՀ-ով անցնող ճանապարհների վերահսկողության վերաբերյալ հարցին:
Խոսելով անկլավների մասին՝ Արշակյանը նշեց. «Հայաստանի և Ադրբեջանի դելիմիտացիայի շրջանակներում բոլոր հարցերը քննարկման ենթակա են, եթե ունեն իրավական հիմքեր, քարտեզագրված են, երկկողմ համաձայնագրերում գրանցված են»:
Ըստ Արշակյանի խոսքով՝ Հայաստանի Հանրապետությունը և Ադրբեջանի Հանրապետությունը կարիք ունեն հստակեցնելու իրենց տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչման հարցը և գրավոր դա ընդունելու:
