«Ռեալը» երկարաձգեց պայմանագիրը Ռոդրիգոյի հետ

Մադրիդի «Ռեալը» երկարաձգեց համագործակցությունը բրազիլացի հարձակվող Ռոդրիգոյի հետ։

22-ամյա ֆուտբոլիստի նոր պայմանագիրը նախատեսված է մինչեւ 2028թ․ հունիս, հաղորդում է իսպանական ակումբի մամուլի ծառայությունը։

Ռոդրիգոն «Ռեալում» է հանդես գալիս 2019 թվականից։ Այս ընթացքում նա Արքայական թիմի հետ մասնակցել է 179 հանդիպման, խփել է 39 գոլ, կատարել 33 գոլային փոխանցում։

Ռոդրիգոն «Ռեալի» հետ դարձել է Իսպանիայի կրկնակի չեմպիոն եւ կրկնակի սուպերգավաթակիր, Չեմպիոնների լիգայի գավաթակիր, աշխարհի ակումբային չեմպիոն Եվրոպայի սուպերգավաթակիր։

Կիսվել սոց․ ցանցերում