Կիևյան կամրջից նետվել փորձած քաղաքացին 1 օր անց կրկին դիմել է նույն քայլին

Նոյեմբերի 3-ին՝ ժամը 03:53-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ քաղաքացին կրկին ցանկանում է ինքնասպանություն գործել՝ նետվելով Երևանի Կիևյան կամրջից։

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և Հոգեբանական աջակցության բաժնի հերթապահ հոգեբանը։

Փրկարարները ոստիկանության աշխատակիցների հետ կանխել են քաղաքացու ինքնասպանության փորձը. վերջինս տեղափոխվել է ոստիկանության Մաշտոցի բաժին։

Նշենք, որ նա նույն քաղաքացին է, ով նոյեմբերի 2-ին՝ ժամը 21:13-ին ստացված ահազանգի համաձայն՝ դարձյալ ցանկանում էր ինքնասպանություն գործել՝ նետվելով Երևանի Կիևյան կամրջից։

Փրկարարները կանխել էին քաղաքացու ինքնասպանության փորձը, տեղափոխել նրան ոստիկանության Մաշտոցի բաժին։

Կիսվել սոց․ ցանցերում