Ինչպես հայտնի է, երեկ ավտովթարի էր ենթարկվել երգչուհի Ալլա Լևոնյանը:
Վերջինս սոցցանցի էջերում գիշերն անդրադարձել է իր մասնակցությամբ միջադեպին՝ նշելով, որ ամեն բան կարգին է:
«Սիրելի ընկերներ, հարազատներ, հետևորդներ.
Համացանցում քիչ առաջ տարածվել է նյութ ավտովթարի մասին՝ իմ մասնակցությամբ: Շնորհակալ եմ անհանգստության համար:
Փառք Աստծուն, փոքրիկ միջադեպ էր, ոչ ոք չի տուժել, ամեն բան կարգին է»,- գրել է երգչուհին:
Ավելի վաղ հայտնել էինք, որ նոյեմբերի 2-ին ավտովթար էր տեղի ունեցել Երևանում: Ժամը 22:20-ի սահմաններում «Աբովյան պուրակ»-ում բախվել էին Երևանի բնակիչներ 48-ամյա Ալլա Լևոնյանի վարած «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենան և 40-ամյա Արթուր Գևորգյանի վարած «Ժոնգ-Տոնգ» մակնիշի ավտոբուսը:
Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի մեղավորը եղել էր Ալլա Լևոնյանը, որը վթարային իրավիճակ էր ստեղծել ավտոբուսի վարորդի համար:
