Այսօր՝ նոյեմբերի 3-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում:
Ժամը 10:20-ի սահմաններում Աշոցքի վարչական տարածքում Վրաստանի հանրապետության քաղաքացի 61-ամյա Վալերա Ս.-ն, իր վարած Scania մակնիշի կցորդիչով բեռնատարով «Ղոչի աղբյուր» հատվածում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել:
Shamshyan.com-ի փոխացմամբ, վթարի հետևանքով, վարորդը տեղափոխվել է Գյումրու բժշկական կենտրոն:
Վթարի մասին ոստիկանության տեղեկությունը փոխանցվել է Շիրակի մարզայի քննչական վարչություն, վթարի փաստով նախաձեռնվել է վարույթ:
