Իսպանիայում ավելի քան 800 մարդ է տարհանվել Վալենսիայում բռնկված անտառային հրդեհի պատճառով։ Այս մասին հայտնել է տարածաշրջանային արտակարգ իրավիճակների ծառայությունը X սոցիալական ցանցում:
Հրդեհը սկսվել է նոյեմբերի 2-ին Մոնտիչելվո գյուղի մոտ։ Հրդեհի տարածքը գերազանցում է 1 հազար հեկտարը։ Հրդեհի մարման աշխատանքներին, որը բարդանում է քամու ուժգին պոռթկումներոից, ներգրավված է մոտ 200 մարդ, ինչպես նաև օդային տեխնիկա։
