Մեկը «թпւրքով» է պшշտպանվում, մյուսը՝ «ռпւսով», երրորդը՝ «մшսոնով» կամ «սпրпսով»

Հայաստանում ձեւավորվել է «երկաթե գմբե…», ներողություն, երկաթե տրամաբանության մի կուռ «համակարգ»՝ հայաստանյան քաղաքական դասի գրեթե երեք տասնամյակ ձգվող միասնական ջանքով:
Ո՞րն է այդ համակարգը: Որեւէ կապ չունի, թե ով ինչ թեմայով ինչ է խոսում, ինչ հարց է շոշափում, ինչ խնդիր է մատնացույց անում: Եթե խոսում է ոչ այն, ինչը տեղավորվում է սեփական պատկերացումների, կամ սեփական առաջնորդի հանդեպ հավատի ու նվիրվածության շրջանակում, ուրեմն խոսում է կամ թուրքի, կամ ռուսի, կամ սորոսի, կամ մասոնի, կամ այլ ինչ որ դավադրի ու թշնամու պատվերով, կամ նվազագույնը՝ «ջրաղացով»:
Մեկը «թուրքով» է պաշտպանվում, մյուսը՝ «ռուսով», երրորդը՝ «մասոնով» կամ «սորոսով», ու այդպես շարունակ, անպաշտպան դարձնելով հանրային իմունային համակարգն ու մտավոր առողջությունը:
Աղբյուրը՝
Կիսվել սոց․ ցանցերում