Սոցիալական ցանցերում Սերժ Թանկյանն ամերիկյան Imagine Dragons խմբին կոչ է արել չեղարկել Բшքվпւմ կայանալիք համերգն ու ստորագրահավաք սկսել՝ նույն նպատակով։

Սոցիալական ցանցերում Սերժ Թանկյանն ամերիկյան Imagine Dragons խմբին կոչ է արել չեղարկել Բաքվում կայանալիք համերգն ու ստորագրահավաք սկսել՝ նույն նպատակով։
Թանկյանը նշել է, թե ավելի վաղ խմբին հասցեագրված նամակ է փոխանցել, ներկայացնելով ԼՂ-ում իրավիճակը, սակայն պատասխան չի ստացել։
«Քանզի Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամը սրվում է, արդեն սովամահության դեպք է գրանցվել, ես ստիպված եմ հանրայնացնել այդ նամակն ու մատնանշել նրանց անտարբերությունը հումանիտար աղետի նկատմամբ»,- գրել է նա՝ ահազանգելով՝ «Ադրբեջանի կողմից մեկ այլ ցեղասպանություն է իրագործվում այս օրերին»։
Կիսվել սոց․ ցանցերում