Ռուսասկան էստրադայի ամենավառ աստղերից մեկը՝ Ալլա Պուգաչովան, վերադարձել է Ռուսաստան:
Նրան սկզբում տեսել են Մոսկվայում, այնուհետ վերջինս մայրաքաղաքից մեկնել է Տվեր, հայտնում է SHOT «Տելեգրամ» ալիքը։
Երգչուհու Rolls Royce մեքենան նկարել են քաղաքի մուտքի մոտ, աստղը եղել է վարորդի և աշխատակցուհու ուղեկցությամբ:
Աղբյուրի փոխանցմամբ՝ երգչուհին ճանապարհորդում է Սանկտ Պետերբուրգի ուղղությամբ։ Պուգաչովան շրջում է Ռուսաստանում՝ դիրիժոր Յուրի Տեմիրկանովի վերջին հրաժեշտի արարողությանը հասնելու համար, պարզաբանել է SHOT-ը՝ հղում անելով արտիստուհու շրջապատին, որտեղ պատմել են նաև, թե ինչու է Պուգաչովան եկել Ռուսաստան։
Լրատվամիջոցի զրուցակցի խոսքով՝ Պուգաչովան ցանկանում է լրացուցիչ կտակ կազմել և երեխաների համար վերցնել բոլոր փաստաթղթերը, որոնք անհրաժեշտ են Կիպրոս տեղափոխվելու գործընթացն ավարտելու համար։
Ըստ SHOT-ի՝ ուրբաթ՝ նոյեմբերի 3-ի առավոտյան, դիվան վերադարձել է մերձմոսկովյան Գրյազ գյուղի իր առանձնատուն։ Պուգաչովան, առանց ամուսնու և երեխաների, հատել է Ռուսաստանի սահմանը Պսկովի շրջանի սահմանային անցակետով։
Ալլա Պուգաչովան և Մաքսիմ Գալկինը իրենց երեխաների հետ մեկնել են Իսրայել 2022 թվականի գարնանը՝ Ուկրաինայում ռազմական գործողությունների սկսվելուց անմիջապես հետո։ Երգչուհին այդ ժամանակվանից երկու անգամ եկել է Ռուսաստան՝ 2022 թվականի սեպտեմբերին նա մասնակցել է ԽՍՀՄ նախագահ Միխայիլ Գորբաչովի հրաժեշտի արարողությանը, իսկ 2023 թվականի մայիսին նա եկել է մոդելավորող Վալենտին Յուդաշկինի հուղարկավորությանը։
Գալկինը հրապարակային դեմ է արտահայտվել ռազմական գործողությանը և 2022 թվականի սեպտեմբերին ընդգրկվել է օտարերկրյա գործակալների ռեգիստրում։ Պուգաչովան հրապարակավ խնդրել է իրեն ճանաչել որպես օտարերկրյա գործակալ՝ հայտարարելով, որ համերաշխ է ամուսնու մտքերի հետ։ Ավելի ուշ երգչուհին սոցցանցերում գրել էր, որ իրեն ատում են այն մարդիկ, որոնց միշտ ինքը տանել չի կարողացել:
