Լոռու մարզում մի քանի ժամ է՝ հրշեջներն ու Շնողի անտառպետության աշխատակիցները պայքարում են անտառում բռնկված հրդեհի դեմ

նոյեմբերի 4-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում: Մի քանի ժամ շարունակ ՀՀ ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Թումանյանի թիվ 39 հրշեջ-փրկարարական ջոկատի մեծ թվով հրշեջ-փրկարարներ և Թումանյանի անտառտնտեսության Շնողի անտառպետության աշխատակիցներ պայքարում են «Գուլաբի» հանդամասում առաջացած կրակի դեմ:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է, որ անտառտնտեսության տարածքում այրվում է խոտածածկ տարածք և խաշամ: Այս պահին հրշեջներն ու անտառպետության աշխատակիցները հրդեհաշիջման աշխատանքներ են կատարում:

Լուսանկարները՝ Գևորգ Ղազարյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
© https://shamshyan.com/hy/article/2023/11/04/1249525

Կիսվել սոց․ ցանցերում