Վահան Քերոբյանը նորակերտցիներին հավաստիացրել է, որ կքննարկվեն բարձրացված հարցերի հնարավորինս արագ լուծման ուղիները

Նախարար Վահան Քերոբյանը նոյեմբերի 4-ին հանդիպել է Արմավիրի մարզի Նորակերտ համայնքի բնակիչների հետ հողային բարեփոխումների փորձնական ծրագիրը քննարկելու և նրանց հուզող հարցերին ծանոթանալու նպատակով։ Հայտնում են ՀՀ Էկոնոմիկայի նախարարությունից:

Հանդիպման ընթացքում քննարկվել են հողամասերի իրավական կարգավիճակի ճշգրտմանը, կադաստրային անճշտություններին ու անհամապատասխանություններին առնչվող հարցեր։

Նախարարը պատասխանել է մասնակիցների հարցերին, և ամփոփելով քննարկումը` հավաստիացրել, որ կքննարկվեն բարձրացված հարցերի հնարավորինս արագ լուծման ուղիները։

Աղբյուրը՝

https://www.facebook.com/MinistryOfEconomyOfArmenia/posts/744985211004198?ref=embed_post

Կիսվել սոց․ ցանցերում