Հրապարակվել են ռուսական «Р-ФОН» սմարթֆոնի առաջին լուսանկարները

Համացանցում է հայտնվել ROSA Mobile օպերացիոն համակարգով ռուսական R-FON սմարթֆոնի առաջին լուսանկարները: Սոցիալական ցանցերի և մեսենջերների պրոֆեսիոնալ օգտատերերի ասոցիացիայի տնօրեն Վլադիմիր Զիկովը դրանք հրապարակել է իր տելեգրամ ալիքում։

Այս մասին հայտնում է Ռիա Նովոստին:

Փորձագետը պարզաբանել է, որ ROSA Mobile OS-ը հիմնված է Linux-ի վրա, տեսողականորեն հիշեցնում է «iOS-ի և Android-ի միջև ինչ-որ բան», ինչպես նաև համատեղելի է Android հավելվածների հետ։ Սմարթֆոնի պաշտոնապես նախատեսվում է սպառողական շուկա մուտք գործել 2024 թվականին, իսկ կորպորատիվ հատվածի և պետական հաճախորդների համար՝ 2023 թվականին։

Սմարթֆոնի գինը մինչև 40 հազար ռուբլի է (430 դոլար), սակայն ճշգրիտ թիվը դեռևս հայտնի չէ։

Կիսվել սոց․ ցանցերում