10 ամիս արցախցիներին հոսանքից ու ջրից զրկած, դրանից հետո ամբողջ աշխարհին «Սարսանգի ջրամբարի էկոլոգիական աղետի» մասին շեփորահարած անմարդկային արարածները Մինգեչաուրի ջրամբարը վերածել են աղբանոցի։ Այս մասին հայտնում է Баграмян 26 տելեգրամյան ալիքը։
«Իսկ գազանները, որոնք ներկայանալով որպես էկոակտիվիստներ, շրջափակել են Լաչինի միջանցքը, սպանել կենդանիներին և բազմացրել պլաստիկը, լռելով հետևում են Ադրբեջանում շրջակա միջավայրի ոչնչացմանը, որովհետև Ալիևի վարչակազմից հրաման և վարձատրություն չկա:
Հրաման չի էլ լինի, քանի որ Մինգեչաուրի ջրամբարում խոզանոցը՝ ռեժիմի կողմից սեփական երկրի թալանի հետևանք է, և կապված չէ էթնիկ զտումների և հայերին ոչնչացնելու ցանկության հետ»,- նշված է տելեգրամյան ալիքում։






