Արայիկ Հարությունյանը հանդիպել է աշխարհազորի մի խումբ մարտիկների

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը օգոստոսի 17-ին հանդիպել է աշխարհազորի մի խումբ մարտիկների հետ։ Այս մասին տեղեկանում է նախագահի աշխատակազմից:

Նրանց առաջարկով երկրի նախագահը ներկայացրել է Արցախի անվտանգության ապահովման, ցեղասպանության հետագա ընթացքի կասեցման եւ հումանիտար աղետի հաղթահարման ուղղությամբ իրականացվող քայլերը։ Ընդգծվել է Արցախի առջեւ ծառացած մարտահրավերներին դիմակայելու համար բոլորի ջանքերի համախմբման եւ պետական համակարգի կայունության անհրաժեշտությունը։

Կիսվել սոց․ ցանցերում