Ադրբեջшնը նոյեմբերի 8-ը հռչակել է «Հաղթանակի օր» և դիմել Հայաստանին

«Ներկայումս, հայկական զինված ուժերի գոյության դադարեցումից և Ադրբեջանի տարածքներում Հայաստանի կողմից ստեղծված անօրինական ռեժիմից հետո, տարածաշրջանում խաղաղության և կայունության մեծ հնարավորություններ կան»։

Այս մասին ասված է Ադրբեջանի ԱԳՆ հայտարարության մեջ, որում նաև նշվում է, որ նոյեմբերի 8-ը «Հաղթանակի օր» է հռչակվել:

Նախարարությունը կոչ է արել Հայաստանին ճիշտ ընկալել տարածաշրջանի իրողությունները։

«Այս բարենպաստ պայմանների ֆոնին Ադրբեջանը, հավատարիմ մնալով երկու երկրների հարաբերությունների կարգավորման գործընթացին, ինչպես նաև Ղարաբաղի տարածաշրջանում բնակվող հայ բնակչության վերաինտեգրման գործընթացին, Հայաստանին կոչ է անում կառուցողական դիրք դրսևորել։ Հայկական կողմը պետք է վերջապես հասկանա, որ տարածաշրջանում խաղաղությունն ու համագործակցությունն այլընտրանք չունեն»,- ասված է հայտարարության մեջ։

Ադրբեջանի ԱԳՆ-ն նաևհ այտարարել է, թե Հայաստանը Ադրբեջանին չի փոխանցել նաև 8 ադրբեջանական գյուղ որոնք , իբր, դեռ «օկուպացված են»:

Կիսվել սոց․ ցանցերում