Ավտովթար՝ Արմավիրի մարզում. ISUZU բեռնատարը կողաշրջված հայտնվել է դաշտում

Այսօր` նոյեմբերի 7-ին, ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 12:50-ի սաhմաններում 48-ամյա Էդվարդ Հ.-ն, իր վարած ISUZU մակնիշի բեռնատարով Երևան-Արմավիր ավտոճանապարհի Մ5 հատվածում Վաղարշապատի վարչական տարածքում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել:Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, տուժածներ չկան:Օպերատիվորեն ժամանել են ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Արմավիրի մարզի գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Ղարիբ Գրիգորյանի, վաշտի հրամանատար Արսեն Բաղդասարյանի, և դասակի հրամանատար Արա Պողոսյանի գլխավորությամբ:Տեղում տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Արթուր Թոխատյանն ու Վլադիմիր Բադիշյանը, որպեսզի հետարքրասեր վարորդները ավտոմեքենաները չկայանեն ու խցանում տեղի չունենա, ինչը պարեկներին հաջողվել է:Վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաննության, եղել է սթափ:Վթարի փաստով ՊԾ Արմավիրի մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում:Ավտոմեքենան վարորդիմ քաղաքացիների ու պարեկների օգնությամբ վերամբարձ կռունկով դարձի է բերվել և տեղափոխվել անվտանգ վայր:
© https://shamshyan.com/hy/article/2023/11/07/1249666

Կիսվել սոց․ ցանցերում