ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուին առաջարկել է երեք օրով դադարեցնել ռազմական գործողությունները Գազայի հատվածում՝ արմատական ՀԱՄԱՍ շարժման կողմից պատանդներից մի քանիսին ազատելու համար։
Այս մասին հայտնում է Axios ինտերնետային պորտալը։
Բայդենը հեռախոսազրույց է ունեցել Նեթանյահուի հետ երկուշաբթի օրը, հայտնել են ԱՄՆ-ի և Իսրայելի պաշտոնական աղբյուրները: Ամերիկացի առաջնորդը կարծում է, որ «ռազմական գործողությունների եռօրյա դադարը» կարող է նպաստել «ՀԱՄԱՍ-ի կողմից Գազայում պահվող որոշ պատանդների ազատմանը»։
Ինչպես նշվում է հրապարակման մեջ, իսրայելական կողմի տվյալներով՝ հոկտեմբերի 7-ին ՀԱՄԱՍ-ի հարձակումների ժամանակ պատանդ է վերցվել առնվազն 240 մարդ։
Ըստ Axios-ի աղբյուրների՝ Նեթանյահուն Բայդենին ասել է, որ չի տեսնում ՀԱՄԱՍ-ի պատրաստակամությունը՝ համաձայնության գալ պատանդների հարցում։ Նեթանյահուն նույնպես, իբր, ընդունել է ավելի կարճ դադարի հնարավորությունը։
