Նոյեմբերի 8-ին՝ ժամը 11:08-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 07:08-ին), ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցը գրանցել է հյուսիսային լայնության՝ 39.13⁰ և արևելյան երկայնության՝ 48.05⁰ աշխարհագրական կոորդինատներով՝ Իրան՝ Պարսաբատ քաղաքից 59 կմ հարավ-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 4․7 մագնիտուդով երկրաշարժ:
Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 6-7 բալ:
Երկրաշարժը (08.11.2023 թ․-ի՝ ժամը 09։18-ի՝ 5․4 մագնիտուդով երկրաշարժի հետցնցումն է) զգացվել է Սյունիքի մարզի Քաջարան, Մեղրի, Սիսիան, Գորիս քաղաքներում՝ 2-3 բալ ուժգնությամբ։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Ադրբեջան-Իրան սահմանային գոտի՝ Պարսաբատ քաղաքից 21 կմ հարավ-արևելք գրանցվել էր 7 բալ ուժգնությամբ ևս մեկ երկրաշարժ:
