Համբուրգում ոստիկանները շրջափակել են դպրոցի շենքը, որտեղ երկու աշակերտ, իբր, հրազենով սպառնացել են ուսուցչին: Այս մասին հայտնում է Meduza-ն՝ հղում անելով Hamburger Morgenpost-ին և Bild-ին։
Ինչպես հայտնում է Hamburger Morgenpost-ը, ահազանգը ստացվել է տեղական ժամանակով 11:20-ին (Մոսկվայի ժամանակով 13:20-ին): Դեպքի վայր են ժամանել ոստիկաններ, հատուկ նշանակության ջոկատներ, պարամեդիկ և հրշեջներ։
Այժմ բոլոր աշակերտները հեռացվել են շենքից, իսկ հատուկջոկատայինները կասկածյալներին որոնում է դպրոցի ներսում: Bild-ը պարզաբանում է, որ կասկածյալներից միայն մեկն է, հավանաբար, զինված։ Տուժածների մասին դեռևս չի հաղորդվում։
