ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի խոսքով՝ Ֆիզիկական կուլտուրային և սպորտի պետական ինստիտուտում բազմաթիվ հարցեր կան։
Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց նա՝ անդրադառնալով բուհի շուրջ տեղի ունեցող իրադարձություններին, մասնավորապես՝ ինստիտուտի ռեկտորը դատի է տվել ուսանողական խորհրդի նախագահին և աշխատանքից ազատել դասախոսներից մի քանիսին։
«Կատարվողը շատ մտահոգիչ է մեզ համար։ Իմ տեղեկություններով՝ առաջարկվում է հոգաբարձուների խորհրդի նիստ հրավիրել, որի ընթացքում քննարկվելու է ստեղծված իրավիճակը»,- ասաց Անդրեասյանը:
Նախարարի խոսքով՝ բուհի մի քանի ուսանողներ չնայած ցանկացել են հանդիպել իրեն, սակայն նրանց ընդունել է փոխնախարար Կարեն Գիլոյանը, վերջինս բուհի հոգաբարձուների խորհրդի անդամ է․ «Ես կարծում եմ, որ կան բազմաթիվ հարցեր, և պետք է ստանալ ամբողջական տեղեկատվություն, թե ինչ է տեղի ունենում։ Բոլոր հարցերը հոգաբարձուների խորհդրի կազմում է»։
