Ամեն ինչ կախված է Հայաստանից. Էմիրբեկпվը՝ խաղաղության պայմանագրի կնքման մասին

Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղ համաձայնագրի կնքումը հնարավոր է, եթե վերջինս հավատարիմ մնա դրան և կառուցողական դիրքորոշում ցուցաբերի խաղաղ գործընթացում։

Այս մասին Իտալիա կատարած աշխատանքային այցի ժամանակ իտալական Adnkronos լրատվական գործակալությանը տված հարցազրույցում հայտարարել է հատուկ հանձնարարություններով Ադրբեջանի նախագահի ներկայացուցիչ, դեսպան Էլչին Ամիրբեկովը։

Ամիրբեկովը նշել է, թե տարածաշրջանում խաղաղության և հանգստության հասնելը հնարավոր է, բայց միայն այն դեպքում, եթե Հայաստանը «դադարի ընդօրինակել իր մասնակցությունը խաղաղ գործընթացին և վերսկսի կառուցողական աշխատանքը Ադրբեջանի կողմից ավելի քան մեկ տարի առաջ ներկայացված խաղաղության համաձայնագրի նախագծի վրա»։ Դեսանը մոռացել է, որ հենց Ադրբեջանն է քանիցս խախտել խաղաղ գործընթացի սկզբունքը՝ հրահրելով ռազմական բախումներ և էթիկ զտում:

Ադրբեջանի նախագահի ներկայացուցիչը հին երգն է երգել՝ նշելով, թե բանակցությունների դրական արդյունքը «մեծապես կախված կլինի Հայաստանի իշխանությունների անկեղծության մակարդակից»:

Ամիրբեկովը դժգոհել է, թե Հայաստանը դիվանգիտական պատերազմ էվարումԱդրբեջանի դեմ՝  «չարաշահելով» տարբեր միջազգային հարթակներ, ինչպիսիք են ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը, Եվրախորհրդարանը, Եվրամիությունը։

Նախագահի խոսնակը հերքել է հայկական կողմի պնդումները Ադրբեջանի կողմից ղարաբաղյան տարածաշրջանում իրականացված էթնիկ զտումների և ցեղասպանության մասին՝ պաշտոնական Երևանին մեղադրելով այդ հասկացությունների արժեզրկման մեջ՝ մոռանալով, որ տեղում առկա փաստերը ճիշտ հակառակն են ցույց տալիս:

Կիսվել սոց․ ցանցերում