Նիկոլ Փաշինյանն ու Աննա Հակոբյանը մեկնել են Ֆրանսիա

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ աշխատանքային այցով մեկնել է Ֆրանսիայի Հանրապետություն:

ՀՀ կառավարության լրատվական ծառայությունից հայտնում են, որ այսօր նախատեսված է վարչապետ Փաշինյանի հանդիպումը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ:

ՀՀ վարչապետը նոյեմբերի 10-ին Փարիզում կմասնակցի «Խաղաղության 6-րդ համաժողով»-ին:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Փարիզի խաղաղության ֆորումը կազմակերպվում է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հովանու ներքո։ Այն տեղի կունենա նոյեմբերի 10-ին և 11-ին։

Կիսվել սոց․ ցանցերում