Շուրջ մեկ տարի է՝ դատաքննությունն ընթանում է, Թաթուլ Մադաթյանը շարունակում է կալանքի տակ մնալ. ԲԴԽ

Գավառում սեփական երեխայի հանդեպ հոգեբանական ու ֆիզիկական բռնություն գործած կնոջ ամուսինը՝ Թաթուլ Մադաթյանը, գտնվում է կալանքի տակ՝ անչափահաս երեխայի նկատմամբ սեռական բնույթի գործողություններ իրականացնելու մեղադրանքով:

Այս մասին «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում հայտնեց ԲԴԽ մամուլի խոսնակ Լիլիթ Շաբոյանը:

Բարձրագույն դատական խորհրդից նաև հայտնեցին, որ շուրջ մեկ տարի է՝ դատաքննությունն ընթանում է, դեռ վճիռ չկա:

Հիշեցնենք, որ այսօր առավոտից տեսանյութ է տարածվում, թե ինչպես է մայրը ֆիզիկական, հոգեբանական և սեռական բռնությունների ենթարկում իր անչափահաս աղջկան։

Ավելի ուշ հայտնի դարձավ, որ անչափահաս երեխաներ ունեցող ընտանիքում երեխաներից մեկը բռնության է ենթարկվել նաև հոր՝ Թաթուլ Մադաթյանի կողմից։

Կիսվել սոց․ ցանցերում