Ողբերգական ավտովթար՝ Շիրակի մարզում. բախվել են 06-ն ու ЗИЛ-ը. կան զпհեր. ժամանել են Շիրակի մարզի, Աննիի և Արթիկի դատախազները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ նոյեմբերի 9-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար  է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը 16:30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Իսահակյան գյուղում ավտովթար է տեղի ունեցել և կան տուժածներ:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է, որ Իսահակյան համայնքի վարչական տարածքում բախվել են ВАЗ 2106 մակնիշի ավտոմեքենան և ЗИЛ մակնիշի բեռնատարը:

Վթարի հետևանքով 2 հոգի տեղում մահացել են:

Դիերը ավտոմեքենայից դուրս են բերել ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Անիի թիվ 51 հրշեջ փրկարարական ջոկատի փրկարարները, օգտագործելով հատուկ տեխնիկա:

Դեպքի վայր են ժամանել Շիրակի մարզի դատախազ Չիչոյանը և Արթիկի և Անիի դատախազ Սարգիս Գրիգրոյանը:

Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Շիրակի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 3-րդ դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Կարեն Կուրեղյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Աղասի Խաչատրյանի, վաշտի հրամանատար Գարրիկ Բարսեղյանի գլխավորությամբ:

Դեպքի վայր է ժամանել նաև 2-րդ վաշտի 3-րդ դասակի հրամանատար Մանվել Թոքմաջյանը:
Տարածքը սահմանազատել են նույն վաշտի ավագ պարեկ Հովհաննես Երանոսյանը, պարեկ Արկաթի Մովսիսյանը:

Օպերատիվորեն ժամանել են նաև ոստիկանության Անիի բաժնի օպերատիվ խումը՝ բաժնի պետի գլխավորությամբ:

Վթարի մասին ՊԾ Շիրակի մարզի գումարտակից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի Քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ վարչության պետի և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչի գլխավորությամբ:

Վթարի փաստով Շիրակի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ:

Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվում են ոստիկանության Անիի բաժնի պահպանվող հատուկ տարածք:

Ոստիկանությունն ու քննչական վարչությունը պարզում են վարորդների և վիրավորների ինքնությունը:

Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
© https://shamshyan.com/hy/article/2023/11/09/1249831

Կիսվել սոց․ ցանցերում