Ֆուտբոլի Կոնֆերենցիաների լիգայի խմբային մրցաշարի չորրորդ տուրում Ղազախստանի «Աստանան» ընդունեց Կոսովոյի «Բալկանիին»։ Գրանցվեց ոչ ոքի՝ 0:0:
Ամբողջ հանդիպմանը մասնակցեց Հայաստանի հավաքականի եւ «Աստանայի» պաշտպան Կամո Հովհաննիսյանը։ Հայաստանի հավաքականի պաշտպան Վարազդատ Հարոյանը մնաց «Աստանայի» պահեստայինների թվում։
C խմբում «Աստանան» 4 միավորով երկրորդն է, «Բալկանին» երրորդն է՝ 4 միավոր։
Կոնֆերենցիաների լիգա, չորրորդ տուր
C խումբ
«Աստանա» (Ղազախստան) — «Բալկանի» (Կոսովո)՝ 0:0
«Վիկտորիա» (Չեխիա) — «Դինամո Զագրեբ» (Խորվաթիա)` 21:45 (Երեւանի ժամանակ)
Մրցաշարային դրություն. «Վիկտորիա» (3 խաղ)՝ 9 միավոր, «Բալկանի»՝ 4, «Աստանա»՝ 4, «Դինամո» (3 խաղ)՝ 3:
