Երեւանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում մեկնարկած սամբոյի աշխարհի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչները նվաճել են առաջին մեդալները։
Մարտական սամբոյի 79 կգ քաշային կարգում Սարգիս Վարդանյանը պարտվել է կիսաեզրափակիչում եւ դարձել է բրոնզե մեդալակիր։
Մարտական սամբոյի 98 կգ քաշային կարգում Արման Ավանեսյանը մեկնարկել է հաղթանակով, սակայն պարտություն է կրել կիսաեզրափակչում եւ նույնպես բավարարվել է բրոնզե մեդալով։
