Առանձին լեռնային հատվածներում վաղը սպասվում է թաց ձյուն

Երևանում այսօր կեսօրից հետո հնարավոր է կարճատև անձրև։ Նոյեմբերի 11-15-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։

Մարզերում այսօր կեսօրից հետո, նոյեմբերի 11-ի գիշերն առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, առանձին լեռնային հատվածներում՝ թաց ձյուն։

Նոյեմբերի 12-15-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հյուսիսարևմտյան 2-5մ/վ, նոյեմբերի 10-ի ցերեկը, 14-ին, 15-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում 14-18մ/վ արագությամբ:

Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։

Լեռնային Ղարաբաղում այսօր սպասվում է անձրև, վաղը՝ առանց տեղումների եղանակ։

Կիսվել սոց․ ցանցերում