Երեկ՝ նոյեմբերի 9-ին, հրդեհ է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 15:00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Պռոշյան գյուղի տներից մեկին հարակից անասնագոմում հրդեհ է բռնկվել:Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել Երևանի թիվ 7-րդ հրշեջ-փրկարարական ջոկատից՝ 2 մարտական հաշվարկ:Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 2-րդ դասակի պարեկները՝ գումարտակի ծառայության ավագ տեսուչ Արտակ Ասատրյանի, գումարտակի ծառայության տեսուչ Կառլեն Բաղյանի և վաշտի հրամանատար Դավիթ Հովհաննիսյանի գլխավորությամբ:Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Պռոշյան գյուղի Երևանյան փողոցի թիվ 22 հասցեի հարևանությամբ գտնվող անասնագոմում:Հրդեհը մեկուսացվել է, ապա մարվել:Այրվել են անասնագոմի (մոտ 60 քմ) տանիքի փայտե կառուցատարրերը՝ մոտ 30 քմ, կից փայտե ծածկով կառույցը (մոտ 25 քմ) և ներսում կուտակած 35 հակ անասնակեր:Ըստ նախնական տեղեկությունների՝ հրդեհի հետևանքով, բարեբախտաբար, տուժածներ չկան:Լուսանկարները՝ Սմբատ Պետրոսյանի
© https://shamshyan.com/hy/article/2023/11/10/1249897
Հրդեհ՝ Կոտայքի մարզի Պռոշյան գյուղում. հրշեջները մարել են անասնագոմում առաջացած հրդեհը, պարեկներն էլ սшհմшնազատել են տարածքը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
