Սամբոյի ԱԱ-ի բացման արարողությունը Երեւանում (ֆոտո)

Երեւանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի ունեցավ սամբոյի աշխարհի առաջնության բացման հանդիսավոր արարողությունը, որին ներկա էին Սամբոյի միջազգային ֆեդերացիայի նախագահ  (FIAS) Վասիլի Շեստակովը, ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը, ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, փոխնախարար Կարեն Գիլոյանը, միջազգային ֆեդերացիայի ներկայացուցիչներ, սամբոյի աշխարհի եւ Եվրոպայի չեմպիոններ, երկրպագուներ:

Բացման արարողությունը մեկնարկեց հայկական սամբոյի մասին պատմող պատմական ակնարկ ֆիլմով,  ապա շքերթով անցան մասնակից երկրների դրոշները: Ամենավերջում դուրս եկավ Հայաստանի դրոշը, որն ուղեկցում էր աշխարհի առաջնության խորհրդանիշ Տարու արջուկը:

FIAS նախագահ Վասիլի Շեստակովը բացման խոսքում նշեց, որը Հայաստանը բարձր մակարդակով ընդունել եւ կազմակերպել է աշխարհի առաջնությունը:

«Ուրախ եմ սամբոյի միջազգային ֆեդերացիայի անունից ողջունել աշխարհի առաջնության մասնակիցներին: Հայաստանում: Այսօր բոլորս մասնակցում ենք իրական մարզական տոնի: Այս տարի մենք նշում ենք մեր մեծ ընտանիքի 85-ամյակը, որի առիթով Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ներկա են բազմաթիվ տիտղոսակիր եւ լեգենդար սամբիստներ, աշխարհի եւ Եվրոպայի չեմպիոններ: Այստեղ են նաեւ բազմակի աշխարհի չեմպիոններ, որոնք հատուկ Հայաստան են ժամանել աշխարհի առաջնության դիտարժան գոտեմարտերին հետեւելու համար:

Առաջնությանը մասնակցում է շուրջ 70 երկրի մարզիկներ: Հատուկ ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Սաուդյան Արաբիայի ներկայացուցիչներին, որոնք առաջին անգամ են մասնակցում աշխարհի առաջնությանը:

Երեք օրերի ընթացքում մենք ականատես կլինենք հետաքրքիր եւ դիտարժան գոտեմարտերի:

Շնորհակալ եմ Հայաստանի սամբոյի ֆեդերացիային, Հայաստանի Օլիմպիական կոմիտեին եւ Հայաստանի կրթության, գիտության եւ սպորտի նախարարությանը, բարձր մակարդակով առաջնությունը հյուրընկալելու եւ կազմակերպելու համար: Բոլորին սամբիստներին մաղթում եմ հաջողություն եւ հաղթանակներ, որպեսզի բոլորը հնարավորություն ունենան դրսեւորել իրենց մարզական հմտությունները»,- ասաց Վասիլի Շեստակովը:

Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի նախագահ Միքայել Հայրապետյանը Վասիլի Շեստակովին պարգեւատրեց խաղաղության հուշամեդալով, որը պատրաստել էր աշխարհի չեմպիոն Սերգո Չախոյանը: FIAS  նախագահին հուշամեդալը հանձնեց աշխարհի կրկնակի չեմպիոն Աշոտ Դանիելյանը:

Նոյեմբերի 10-ից մեկնարկած աշխարհի առաջնությանը մասնակցում է շուրջ 71 երկրի 650 սամբիստ: Հայաստանը մասնակցում է 22 մարզիկով՝ 15 տղա, 7 աղջիկ: Կանանց պայքարում՝ Արփինե Մնացականյան (50կգ) Վարսիկ Գրիգորյան(54 կգ), Մելինե Մամիկոնյան (59 կգ), Մարինա Մարտիրոսյան (65 կգ) , Սուսաննա Մարուքյան (72 կգ), Նելլի Ավետիսյան (80 կգ) Աննա Մկրտչյան (+80 կգ),

Տղամարդիկ՝

Տիգրան Կիրակոսյան (58 կգ), Նարեք Դալլաքյան (64 կգ ), Արամ Աղաջանյան(71 կգ), Բորիս Շատվերյան (79 կգ ), Վահագն Չալյան (88 կգ), Դավիթ Գրիգորյան (98 կգ +), Հակոբ Առաքելյան (98 կգ):

Տղամարդիկ Մարտական սամբո՝ Մխիթար Մխիթարյան (58 կգ ), Վահրամ Գրիգորյան (64 կգ), Վաչիկ Վարդանյան (71 կգ), Սարգիս Վարդանյան (79 կգ), Ավետիք Պողոսյան (88 կգ ), Արման Ավանեսյան (98 կգ),

Փախստականների հավաքականի կազմում ՖԻԱՍ-ի դրոշի ներքո հանդեդ եկող Արցախից բռնի տեղահանված մարզիկներ՝ Դավիթ Հովսեփյան, Արսեն Կարապետյան:

Մարտական սամբո Արմեն Մնացականյան (58 կգ):

Առաջին մրցումային օրը Հայաստանի թիմն արդեն նվաճել է երեք բրոնզե մեդալ: Մեդալակիրներ են դարրձել Վարսիկ Գրիգորյանը (54 կգ), Սարգիս Վարդանյանը (79 կգ) եւ մարտական սամբոյի ներկայացուցիչ Արման Ավանեսյանը (98 կգ):

Մարզական սամբոյում Հայաստանի առաջատար Տիգրան Կիրակոսյանը (58 կգ) պարտվել է:

Լուսինե Շահբազյան

Լուսանկարները՝ Էմմա Ասատրյանի

 

https://www.facebook.com/newsamsportarm/posts/794028592732891?ref=embed_post

Կիսվել սոց․ ցանցերում