«Որակական խնդիրներ կան սկսած տառատեսակից վերջացրած անվան տեղադիրքով, ո՞վ է աշխատել դրա ձևավորման, նախագծման, դիզայնի վրա»:
Այս մասին Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստի ժամանակ ասաց Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը՝ անդրադառնալով մայրաքաղաքի բազմաբնակարան շենքերի վրա հասցեների առկայությունն ապահովելու աշխատանքներին:
Արտաքին ձևավորման և գովազդի վարչության ժամանակավոր պաշտոնակատար Արմեն Առաքելյանը արձագանքելով նշեց, որ սովորական շրիֆտով գրելու դեպքում շատ փոքր է երևացել, դրա համար շեղատառ են դարձրել, որպեսզի ավելի տեսանելի լինի:
Քղաքապետ Տիգրան Ավինյնաը նկատեց. «Ամեն դեպքում որոշակի ճաշակային հարցեր կան և միգուցե ես սյուբեկտիվ եմ, բայց իմ աչքին լավ չի նայվում, ինչքան որ արել եք արե՛ք, բայց հետագան պետք է քննարկենք»:
