Ինչու է Տիգրան Ավինյանը հեռացել «Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդ»-ի խորհրդից. Կոստանյանը մանրամասնել է

Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հայկ Կոստանյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում տեղեկացրել է, ինչու է Տիգրան Ավինյանը հեռացել «Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդ»-ի (ANIF)  խորհրդից:

«ԶԼՄ-ներում տեղ գտած տեղեկատվությանը, առ այն, որ «Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հեռացվել է «Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդ»-ի (ANIF)  խորհրդից», տեղեկացնում եմ, որ 22.09.2023-ին վերջինս դիմում է ներկայացրել ՀՀ էկոնոմիկայի նախարարին՝ խորհրդի անդամի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու վերաբերյալ՝ հիմք ընդունելով «Բաժնետիրական ընկերությունների մասին» ՀՀ օրենքի 67-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ ենթակետը, նույն օրենքի 85-րդ հոդվածը և «Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդ» ՓԲ ընկերության 14.3 կետը, ինչը 10.11.2023-ին ընդունվել է»,- ասված է գրառման մեջ:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Տիգրան Ավինյանի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու մասին Քերոբյանը համապատասխան հրաման է ստորագրել։

Կիսվել սոց․ ցանցերում