ՏԵՍԱՆՅՈՒԹ․Ինչպե՞ս Հայաստանը դարձնել կայուն աճով, շրջանաձեւ տնտեսություն ունեցող երկիր

Հայաստանում Ամերիակյիառեւտրային պալատի կազմակերպած՝ «Շրջանաձեւ տնտեսություն եւ կայուն աճ» խորագրով միջոցառման շրջանակում նոյեմբերի 8-ին բիզնեսների, անհատների,  քաղհասարակության եւ կառավարության ներկայացուցիչների մասնակցությամբ քննարկում տեղի ունեցավ Հայաստանը շրջանաձեւ տնտեսություն ունեցող երկրի վերածելու եւ այդ կերպ կայուն աճ ապահովելու վերաբերյալ։

Կայուն, շրջանաձեւ տնտեսության անցնելու գործընթացում թե հասարակությունը, թե բիզնեսներն ու թե կառավարությունն իրենց անելիքն ունեն։ Թափոնները վերամշակելու, օգտագործված ռեսուրսները տնտեսություն վերադարձնելու համակարգը իրականություն չի դառնա, եթե անհատները չփոխեն իրենց վարվելակերպը, բիզնեսները չընտրեն կանաչ լուծումներ, իսկ կառավարությունը չվարի դա խթանող քաղաքականություն։

«Բոլորս գիտակցում ենք, որ շրջանաձեւ տնտեսությունը միայն վերամշակումը չի։ Այն ներառում է բոլոր կենսական ցիկլները, որոնք պետք է ծառայեն մարդուն, բնությանը եւ օգնեն, որ մարդկանց մոտ գիտակցությունը փոխվի, տնտեսությունը դառնա ավելի ուժեղ, նվազեցնի թափոնները, ինչը պետք է նպաստի մեր երկրի ավելի կայուն աճին»,- լրագրողների հետ զրույցում նշեց Հայաստանում Ամերիկայի առևտրային պալատի գործադիր տնօրեն Ինգա Հարությունյանը։

Ֆորումի մասնակիցներից որոշները շրջանաձեւ տնտեսության անցնելու գործընթացում դեռ առաջին քայլերն անող, որոշներն էլ՝ արդեն մեծ փորձ ունեցող բիզնեսներ էին։ Այդ առումով առաջատար է «Ֆիլիպ Մորրիս» ընկերությունը, որը, գործունեություն ծավալելով 180 երկրում՝ Հայաստան է բերել միջազգային լավագույն փորձը՝ ստանձնելով նաեւ հանրությանը կրթելու, կանաչ լուծումները երկրում խթանելու պատասխանատվությունը։

«Մենք ունենք նախագծեր, որոնց շրջանակներում մեր սպառողներին կրթում ենք, թե ինչպես կարող են վերամշակման հանձնել օգտագործված սարքերը։ Ընդունելով դրանք՝ մենք պահեստավորում ենք, ապասորտավորում, սարքերի մի մասը նորոգում ենք, երբեմն ուղարկում այլ երկրներ՝ վերամշակման։ Միաժամանակ, սարքերը մոդելավորում ենք այնպես, որ նվազեցնենք բնությանը հասցվող վնասը, ինչպես օրինակ մեր վերջին ILUMA սարքը, որն ավելի երկար կյանք ունի նախորդների համեմատ։ Մեզ շատ է տպավորել հայաստանցիների ցանկությունը իրենց ներդրումն ունենալ շրջանաձև տնտեսության մեջ, մասնակցելով թափոնների հավաքմանը և սարքավորումների վերամշակմանը»,- NEWS.am-ի հետ զրույցում նշեց Ֆիլիպ Մորրիս Ինթերնեյշնլի հաղորդակցությունների ռեգիոնալ կառավարիչ Օլեքսի Կալինիչենկոն։

Շրջանաձեւ տնտեսությունը վերամշակումից բացի ենթադրում է նաեւ արտադրական գործընթաց, որը նվազագույն վնաս է հասցնում շրջակա միջավայրին։ Դա Հայաստանում հնարավոր դարձնելու համար շահագրգիռ կողմերը քննարկեցին նաեւ, թե ինչպես ինովացիոն լուծումներով արդիականացնել արտադրությունները մեր երկրում ու կայուն աճի պայմաններ ստեղծել։

«Կարծում ենք՝ դրանով Հայաստանը լուծելու է նաեւ երկարատեւ խնդիրներ՝ ինչպիսիք են տնտեսական կայունությունը ստեղծված իրավիճակում, երբ մենք առանց ջրային մեծ ռեսուրսների երկիր ենք, բայց ունենք հնարավորություն՝ մեր տնտեսությունը ինովացիայի ենթարկելով՝ մրցակցենք ուրիշ երկրների հետ՝ ավելի ճիշտ օգտագործենք մեզ տրված ռեսուրսները, որոնք երկարատեւ ընթացքում մենք սպառելու ենք, իսկ շրջանաձեւ տնտեսության միջոցով դու դրված ռեսուրսը վերադարձնում ես էկոնոմիկա»,- նշեց Ինգա Հարությունյանը։

Հայաստանում դեռեւս օրենսդրական անհրաժեշտ փոփոխություններն արված չեն, որոնք կարող են ապահովել ամբողջական անցումը շրջանաձեւ տնտեսության։ Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածների փոխնախարար Վաչե Տերտերյանը ընդունում է՝ տեմպերը դանդաղ են, բայց, միեւնույն ժամանակ, վստահեցնում է, որ այս ուղղությունը Հայաստանի կառավարության առաջնահերթություններից է։

«Շրջանաձեւ տնտեսության որոշակի էլեմենտներ կարգավորող օրենսդրություն ունենք, բայց ամբողջական նկարագրություն դեռեւս չունենք։ Գործընկերները տարբեր նախարարություններից՝ էկոնոմիկայի նախարարության գլխավորությամբ, այդ թեմայի վրա աշխատում են։ Պատճառները, կամ մարտահրավերները շատ են, շրջանաձեւ տնտեսությունը ենթադրում է որոշակի գնային, կառուցվածքային փոփոխություններ, որոնք իրականացնելու համար նախապատրաստական աշխատանք է անհրաժեշտ»,- NEWS.am-ի հետ զրույցում նշեց Վաչե Տերտերյանը։

Հայաստանի բնակավայրերում տարեկան շուրջ 690 տոննա կոշտ կենցաղային աղբ է առաջանում։ Շրջանաձեւ տնտեսության անցնելու գործընթացում առաջնային է դրա  կառավարումը։ Օրենսդրական առաջիկա փոփոխությունները նախատեսում են արտադրողի ընդլայնված պատասխանատվության համակարգի ներդրում, որը արտադրողներին եւ ներմուծողներին մասնակից կդարձնի թափոնների վերամշակման գործընթացին:

Կիսվել սոց․ ցանցերում