Լևոն Քոչարյանը պաշտոնապես ստացավ ԱԺ պատգամավորի մանդատը

Լևոն Քոչարյանը պաշտոնապես դարձավ ՀՀ ԱԺ պատգամավոր՝ երդվելով ԱԺ նիստերի դահլիճում:

«Երդվում եմ բարեխղճորեն կատարել ժողովրդի առջև ունեցած պարտավորություններս, պահպանել ՀՀ Սահմանադրությունն ու օրենքները, նպաստել ՀՀ ինքնիշխանությանն ու շահերի պահպանմանը։ Անել ամեն ինչ քաղաքացիական համերաշխության, համամարդկային արժեքների պահպանման համար»,- երդվեց նա՝ լրացնելով «Հայաստան» խմբակցության շարքերը։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Լևոն Քոչարյանն ուշացել էր ԱԺ նիստից:

Հիշեցնենք՝ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Չարչյանի՝ պատգամավորական մանդատը վայր դնելուց հետո դաշինքի նախընտրական ցուցակով հերթական 3 թեկնածուները ինքնաբացարկի դիմումներ էին նեկայացրել ԿԸՀ:

Ընտրական ցուցակի հերթական հաջորդ թեկնածուն Լևոն Քոչարյանն էր։

ԿԸՀ որոշմամբ նոյեմբերի 6-ին Քոչարյանը ԱԺ «Հայաստան» խմբակցությունից մանդատ ստացավ, ապա ազատ արձակվեց կալանավայրից։

Կիսվել սոց․ ցանցերում