ՀՀ ԱԺ «Հայաստան» դաշինքի պատգամավորական մանդատը ստանալու համար այսօր Աժ ժամանած Լևոն Քոչարյանը նիստից առաջ հրաժարվեց խոսել լրագրողների հետ։
Հարցին՝ վերջինս իրոք ցանկանո՞ւմ է Աժ-ում գործունեություն ծավալել, թե՞ այս մանդատը իր համար փրկօղակ է, Քոչարյանը պատասխանեց, որ այդ մասին անպայման կխոսի ԱԺ ընթացող նիստից հետո։
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Չարչյանի՝ պատգամավորական մանդատը վայր դնելուց հետո դաշինքի նախընտրական ցուցակով հերթական 3 թեկնածուները ինքնաբացարկի դիմումներ էին նեկայացրել ԿԸՀ:
Ընտրական ցուցակի հերթական հաջորդ թեկնածուն Լևոն Քոչարյանն էր։
ԿԸՀ որոշմամբ նոյեմբերի 6-ին Քոչարյանը ԱԺ «Հայաստան» խմբակցությունից մանդատ ստացավ, ապա ազատ արձակվեց կալանավայրից։
