Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ է մտել շինարարական հրապարակները նորովի կահավորելու որոշումը. այսուհետ շինարարական կազմակերպությունները պարտավոր են կառուցապատումն իրականացնել բացառապես այդ նորմերով:
Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր ջում գրել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը՝ նշելով, որ անցնող երկու ամիսների ընթացքում շինարարական հրապարակների կահավորման պայմանները խախտելու դեպքերով կազմվել է ընդհանուր թվով 254 արձանագրություն:
«Մեր ցանկացած նախաձեռնության հիմքում նախևառաջ երևանցու շահն է, քաղաքը նրանց համար մաքուր և բարեկարգ դարձնելը:
Անելու ենք ամեն ինչ, որ Երևանը դառնա մարդկանց համար քաղաք, և այդ ճանապարհին մեզ ոչինչ չի կանգնեցնելու»,-գրել է նա:
