Խոշոր ավտովթար՝ Վայոց ձորի մարզում. մի քանի տոննա գիպսոնիտով բարձված Iveco բեռնատարը կողաշրջվել է

Այսօր՝ նոյեմբերի 14-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Վայոց ձորի մարզում: Ժամը 09:00-ի սահմաններում Սյունիքի մարզի բնակիչ՝ 54-ամյա Երեմ Ա-ն, իր վարած Iveco մակնիշի ավտոմեքենայով Երևան-Մեղրի ավտոճանապարհի 159 կմ հատվածում՝ Վայոց ձորի մարզի վարչական տարածքում, դեռևս անհայտ հանգամանքներում, կողաշրջվել է:Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, տուժածներ չկան:Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Վայքի հրշեջ-փրկարարական ջոկատից՝ 1 մարտական հաշվարկ:Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Վայոց ձորի վաշտի պարեկները՝ վաշտի հրամանատար Միհրան Սիրեկանյանի, վաշտի հրամանատարի տեղակալ՝ Կարապետ Հարությունյանի գլխավորությամբ:Տեղում տարածքը սահմանազատել ու ծառայություն են կատարել նույն վաշտի 2-րդ դասակի պարեկ Թորգոմ Համբարյանն ու կրտսեր պարեկ՝ Դավիթ Խաչատրյանը:Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ: Ավտոմեքենան էլ բարձված է եղել գիպսոնիտով, որը թափվել է՝ լցվելով ճանապարհին:Վթարի փաստով ՊԾ Վայոց ձորի մարզի վաշտում փաստաթղթեր են ձևակերպվում:Հրշեջ-փրկարարներն էլ հոսանքազրկել են ավտոմեքենան, ապա կատարել ճանապարհի լվացման աշխատանքներ:
© https://shamshyan.com/hy/article/2023/11/14/1250109

Կիսվել սոց․ ցանցերում