Նիկոլ Փաշինյանը չի մեկնում Մինսկ ՀԱՊԿ վեհաժողովին: Հարց է առաջանում, եթե Հայաստանը ըստ էության արդեն մի քանի ամիս շարունակաբար բոյկոտում է ՀԱՊԿ, ո՞րն է այդ կառույցում ընդհանրապես մնալու իմաստը: «Կամաց-կամաց» դուրս գալու, կամ ինչպես հայտնի անեկդոտում՝ «մանրից ցվրվելու» տարբերակը այս պարագայում պարզապես զավեշտալի է:
Ուրեմն, ինչի՞ հետ գործ ունենք այս իրավիճակում: Իմ տպավորությամբ գործ ունենք շատ բարակ լարի վրա ընթացող խաղի հետ, որի միջոցով Երեւանը փորձում է Հայաստանի անվտանգության միջավայրի համար հնարավորինս գործուն պատասխանատվության դաշտ բերել Արեւմուտքին՝ Ռուսաստանի պատասխանատվության մեխանիզմի մեղմ ասած ճգնաժամի պայմաններում:
Կարծիքս ավելի մանրամասն ներկայացրել եմ Առաջին լրատվականի եթերում, որի հղումը կդնեմ մեկնաբանություն բաժնում 

:
Աղբյուրը՝
