Մեծ Բրիտանիայում բուժքույրը մեղավոր է ճանաչվել 7 նորածինների սպшնությшն և 6-ի սպшնությшն փորձի մեջ

Մանչեսթերի թագավորական դատարանում երդվյալ ատենակալները մեղավոր են ճանաչել բուժքույր Լյուսի Լետբիին յոթ նորածինների սպանության և ևս վեցի սպանության փորձի մեջ, հայտնում է AP-ն։

Մեկ այլ մահափորձ երդվյալ ատենակալների կողմից համարվեց չապացուցված, և ամբաստանյալին առաջադրված մեղադրանքը հանվեց: Չորս այլ մեղադրանքներով կոլեգիան չկարողացավ որոշում կայացնել:

Քննիչների խոսքով՝ Լետբին բոլոր փորձերը կատարել է 2015-ի ամռանից մինչև 2016-ի ամառ, երբ աշխատում էր Չեստերի կոմսուհիների հիվանդանոցի նորածնային բաժանմունքում՝ հերթապահելով այն բաժանմունքներում, որտեղ գտնվում էին աշմանդամ կամ վաղաժամ ծնված երեխաները:

 

Մեղադրող կողմը պնդել է, որ նա օդ է ներարկել նրանց արյան անոթների մեջ, ինչպես նաև օդ կամ ավելորդ կաթ է ներարկել երեխաների ստամոքս՝ քթի գաստրոսկոպի միջոցով: Նա նաև նրանց ներարկել է ժամկետանց ինսուլին։ Բուժքրոջ գործողությունները առողջական հետևանքներ են թողել ողջ մնացած որոշ երեխաների կյանքում:

Դատախազ Պասկալ Ջոնսը լրագրողներին ասել է, որ Լետբին օգտագործել է իր բժշկական գիտելիքներն ու հմտությունները սպանելու համար, զգուշորեն թաքցրել է իր մանիպուլյացիաները, ծաղրել է գործընկերներին, որոնց հաջողվել է ինչ–որ բան կասկածել, ինչպես նաև պատրաստակամորեն շփվել է վշտից տուժած ծնողների հետ և հայտնել իր կարեկցանքը:

Բուժքրոջ դատավարությունը շարունակվում է 2022 թվականի հոկտեմբերից, երդվյալ ատենակալները 22 օր քննում էին դատավճիռը։ Լետբիի դատավճիռը կկայացվի օգոստոսի 21-ին՝ երկուշաբթի։ Նա ներկա չի լինի դատավճռի հրապարակմանը։

Դատարանում Լետբին հայտարարել է իր անմեղության մասին։ Նրա պաշտպանությունը կարծում է, որ իր մեղքը ոչ մի դեպքում ապացուցված չէ, իսկ նորածինների մահը հիվանդանոցում խնամքի ոչ բավարար կազմակերպման հետևանք է։

Օգոստոսի 18-ին բրիտանական կառավարությունը անկախ հետաքննություն է սկսել՝ պարզելու, թե ինչու բժիշկներն ու հիվանդանոցների ադմինիստրատորները ժամանակին չեն նկատել այս դեպքերի հանցավոր հիմքերը։

Կիսվել սոց․ ցանցերում