Սեյրան Օհանյանը դիրքեր գնալու թույլտվություն չունի. Անդրանիկ Քոչարյան

«Ես կմիջնորդեմ, որպեսզի կարողանաք այցելել դիրքեր, ամեն ինչ լավ լինի»:

Այս մասին Ազգային ժողովի նիստի ժամանակ ասաց ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը՝ արձագանքելով ԱԺ պատգամավոր Արթուր Խաչատրյանի դիրքեր այցելելու ցանկությանը:

«Ֆրակցիայից ովքեր ունեն թույլտվություն, պարոն Սեյրան Օհանյանը չունի թույլտվություն»,- ասաց Քոչարյանը:

Հարցին՝ ինչո՞ւ, նա արձագանքեց. «Ուրեմն մի բան այն չէ Դանիայի թագավորությունում»:

Կիսվել սոց․ ցանցերում