Քեմբրիջի բառարանը տարվա բառն է ճանաչել «հալյուցինացվել» (անգլ․ hallucinate) բայը, որը կապված է արհեստական ինտելեկտի հետ:
Մամուլի հաղորդագրության համաձայն՝ դա պայմանավորված է լեզվական մոդելների լայն կիրառմամբ։
Նշվում է, որ 2023 թվականին արհեստական ինտելեկտի (AI) նկատմամբ հետաքրքրության աճ է գրանցվել՝ շնորհիվ թողարկված գործիքների առատության, ինչպիսիք են ChatGPT, Bard, DALL-E և BingAI:
Դրանք հիմնված են լեզվական մոդելների վրա՝ բնական լեզվի մաթեմատիկական մոդելների, որոնք հաշվի են առնում տվյալների մեծ ծավալի մեջ որոշակի բառերի առաջացման հավանականության բաշխումը։
Հանրաճանաչության աճը ստիպել է Cambridge Dictionary-ի բառարանագիրներին ավելացնել AI-ի հետ կապված նոր սահմանումներ, այդ թվում՝ մեծ լեզվի մոդել, գեներատիվ AI-ն և GPT-ն:
Մյուս բառերը լրացուցիչ իմաստներ են ստացել, օրինակ՝ հալյուցինացվել բայը, որն այժմ նաև նշանակում է ստեղծել ոչ ճիշտ տեղեկատվություն:
