Կոտայքի մարզում պարեկների կողմից քաղաքացուն օգնության հասնելու շնորհիվ ավտոմեքենան մոխրակույտի չվերածվեց․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ օգոստոսի 18-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։

Ժամը 16:50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի պարեկները ծառայության ընթացքում Երևան-Սևան ավտոճանապարհի 35 կմ հատվածում՝ Հրազդանի վարչական տարածքում, նկատել են որ  Volkswagen Tiguan մակնիշի ավտոմեքենայի առջևի հատվածից կրակ և ծուխ է նկատվում։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ավագ պարեկ Հենրիկ Մայիլյան ու կրտսեր պարեկ Ալբերտ Վարդանյանը, հասնելով վառվող ավտոմեքենայի մոտ, իրենց ծառայողական ավտոմեքենայի միջից դուրս եմ բերում կրակմարիչները և նախ կանխում կրակի տարածումը, ապա մարում այն։

Ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, տուժածներ չկան։

Այրվել է ավտոմեքենայի շարժիչի հատվածը, ինչի պատճառով էլ ավտոմեքենան հոսանքազրկվել է։

Վարորդ 38-ամյա Եղիշե Ա․-ն նույնպես չի տուժել։

Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
© https://shamshyan.com/hy/article/2023/08/18/1244611

Կիսվել սոց․ ցանցերում