Կոնդի վերակառուցման ծրագիրը գործնական ընթացք է ստացել․ Տիգրան Ավինյան

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․

Մայրաքաղաքի համար պատմամշակութային խոշոր արժեք ներկայացնող թաղամասի՝ Կոնդի վերակառուցման ծրագիրը գործնական ընթացք է ստացել:

Մեր նպատակն այսօր կոնդեցիների կողմից տարիներով տիրապետած տարածքների սեփականության իրավունքի գրանցումն ու կառուցապատման ծրագիր իրականացնելու ժամանակ կառուցապատողի, օտարողի հետ, սեփականության իրավունքների խախտման վերաբերյալ հնարավոր խնդիրների բացառումն է:

  • Գույքային միավորների օրինականացման համար արդեն իսկ ունենք քաղաքապետարան մուտքագրված 167 դիմում:
  • Կոնդեցիների հետ քննարկեցինք ծրագրի ու թաղամասի վերակառուցման հայեցակարգի հետ կապված հարցեր:

Երկար սպասված այս նախագծի հիմքում դրված է մեկ նպատակ՝ պահպանելով պատմական թաղամասի ինքնատիպ կոլորիտը համատեղել քաղաքային միջավայրի նորն ու ավանդականը:

Կիսվել սոց․ ցանցերում