Պոլսահայ մտավորական, և լրագրող, Թուրքիայում հրատարակվող «Ակօս» թերթի հիմնադիր և գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի սպանության մեադրանքով դատապարտված Օգյուն Սամասթը վաղաժամ ազատ է արձակվել։ Պատիժը փոխվել է պայմանական ազատազրկման:
Այս մասին հայտնում են թուրքական լրատվամիջոցները։
Նշվում է, որ Սամասթն ազատ է արձակվել 16 տարի 10 ամիս Թուրքիայի արևմտյան Բոլու նահանգի բանտում պատիժը կրելուց հետո։
Հրանտ Դինքի սպանության ժամանակ՝ 2007 թվականին, Սամասթը 17 տարեկան էր, մի քանի տարի տևած դատական գործընթացներից հետո՝ 2011 թվականին, վերջինս դատապարտվել էր 23 տարվա ազատազրկման, որի 4 տարին արդեն իսկ անցկացրել էր բանտում:
Դինքը սպանվել էր 2007թ. հունվարի 19-ին, «Ակօսի» խմբագրատան առջև։
