ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ԱԺ-ում 2024 թվականի պետական բյուջեի քննարկման ժամանակ իր եզրափակիչ ելույթում ներկայացրեց, թե որնն է իր ելույթի հիմնական ուղերձը։
«Այսօրվա իմ ելույթի հիմնական ուղերձը հետևյալն է. մեր արժեքային համակարգի գագաթնակետը ՀՀ-ն է, մեր շահերի համակարգի գագաթնակետը Հայաստանի տնտեսական զարգացումն է: Հենց այս երկու գագաթնակետերի սպասարկմանն է ուղղված խաղաղության օրակարգը:
Այս առումով առաջիկա ամիսներին Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր կնքելու մեր քաղաքական կամքը մնում է անսասան՝ իհարկե, այն արձանագրմամբ, որ ՀՀ-ն չի կարող այդ պայմանագիրը ստորագրել միայնակ, և սրա համար անհրաժեշտ է նաև Ադրբեջանի ստորագրությունը»,- ասաց նա և հավելեց, որ այս մասով կարևոր է համաձայնության գալը 3 հիմնական սկզբունքների մասով:
Վերջինս կրկին հիշեցրեց խաղաղության երեք առանցքային սկզբունքները, որոնք ըստ էության համաձայնեցված են Ադրբեջանի հետ և դրանց համաձայնեցումը տեղի է ունեցել բանակցությունների ընթացքում․ մեկը՝ մայիսի 14-ին և հուլիսի 15-ին Բրյուսելում տեղի ունեցած եռակողմ հանդիպումների ժամանակ։
«ՀՀ-ն և Ադրբեջանը ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունն այն ըմբռմամբ, որ ՀՀ-ի տարածքային ամբողջականությունը 29 հազար 800 քառակուսի կիլոմետր է, Ադրբեջանի տարածքը՝ 86 հազար 600 քառակուսի կիլոմետր, հենց սա ապահովելու համար է Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի հաջորդ կարևորագույն սկզբունքը արձանագրվել։
1991 թվականի «Ալմա-Աթա»-ի հռչակագիրը Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանների դելիմիտացիայի քաղաքական հենքն է․ դրա համար պետք է օգտագործվեն խորհրդային միության զինված ուժերի գլխավոր շտաբի 1974–90 թվականի քարտեզները, կարևոր է, որ համաձայնեցված լինի, որ ՀՀ-ն և Ադրբեջանը միմյանց նկատմամբ տարածքային պահանջներ չունեն և պարտավորվում են ապագայում ևս նման պահանջներ առաջ չքաշել։
ՀՀ-ի և Ադրբեջանի հետ հաջորդ սկզբունքը հետևյալնն է․ տարածաշրջանային կոմունիկացիաները պետք է վերաբացվեն երկրների ինքնիշխանության և իրավազորության, փոխադարձության, հավասարության հիման վրա»,- ասաց վարչապետը։
Նիկոլ Փաշինյանը հայտարարեց նաև, որ այդ հարցը վերջին տարիներին ավելի շատ քննարկված ու շահարկված թեմաններից է, որի շրջանակներում ՀՀ-ին և անձամբ իրեն վերագրվել են խոստումներ, պարտավորությունները, նույնիսկ դավադրություններ․ «Մեր բոլոր խոստումներն ու պարտավորությունները արտահայտված են «խաղաղության խաչմերուկ» նախագծում, որը պատրաստ ենք րոպե առաջ մեկնարկել այդ նախագծ իրագործումը և ակնկալում ենք տարածաշրջանային երկրների և միջազգային հանրության աջակցությունը»։
