Բժիշկը նշել է հղիանալու իդեալական տարիքը

Կնոջ համար հղիանալու իդեալական տարիքը 19-35 տարեկանն է, ասել է վերարտադրողական ոլորտի մասնագետ Մարինա Զաբորսկայան։ Այս մասին նա խոսել է Gazeta.Ru-ի հետ զրույցում։

Բժիշկը բացատրել է, որ տարիքի հետ կանանց ձվաբջիջների որակը արագորեն նվազում է: Այս դեպքում կնոջ առողջական վիճակն ու ներքին զգացողությունները դեր չեն խաղում, զգուշացրել է Զաբորսկայան։

Նաև, ըստ վերարտադրողական մասնագետի, տարիքի հետ դաշտանային ցիկլը կարող է խախտվել, ինչը լրացուցիչ խնդիրներ է ստեղծում հղիության ճանապարհին։

Տղամարդկանց դեպքում, նշել է Զաբորսկայան, պատկերն այլ է, սերմնահեղուկը անընդհատ թարմացվում է։

Այնուամենայնիվ, բժիշկը զգուշացրել է, որ տարիքի հետ սերմնաբջիջների շարժունակությունը կարող է նվազել։

Կիսվել սոց․ ցանցերում